Suzuki մոդելների շարք
S-Cross

S-CROSS

Suzuki ընկերությանը հաջողվել է S-Cross-ի մեջ համատեղել կոմպակտ ավտոմեքենաների և արտաճանապարհային ավտոմեքենաների արտադրության իր բացառիկ լուծումները։ Այս մոդելը երաշխավորում է իրական հաճույք և շնորհիվ իր բազմակողմանիության կարող է դառնալ վստահելի ուղեկից իր տիրոջ համար շատ տարբեր իրավիճակներում։ S-Cross-ի տեսքը արտահայտում է իր վառ ու դինամիկ կերպարը։ Մարմնի մեծ չափսերը ապահովում են շատ տարածք ուղևորների և ուղեբեռների համար։ Աշխարհում առաջին էլեկտրակառավարմամբ կրկնակի պանորամիկ լյուկն ունի ամենամեծ տարածությունը տվյալ սեգմենտում։ Նոր սերնդի լիաքարշակ AllGrip 4WD տեխնոլոգիան, որն ընդունվել է ամբողջ աշխարհում իր գերազանց ղեկավարմամբ, ժամանակակից ակտիվ և պասիվ անվտանգության համակարգերի հետ մեկտեղ կասկածի տեղ չեն թողնում. S-Cross-ը ուղակի քրոսովեր չէ, այն ընտանեկան ավտոմեքենայի հարմարավետության, անվտանգության և հզորության իդեալական համատեղումն է, որն ապահովում է գերագույն հաճույք շնորհիվ մոդելի բացառիկ առանձնահատկությունների։

 

Շքեղ դիզայնով քրոսովեր, որը միաժամանակ նաև շատ պրակտիկ է, ընդարձակ սրահ ունի, և ապահովում է բարձր անվտանգություն։ S-Cross-ը լիաքարշակ ամենագնաց է, որը հարմար է թե քաղաքում, թե քաղաքից դուրս ճանապարհների համար, թե ձյունով պատված ճանապարհներին, և թե ուղակի խանութ գնալու համար։ Մեկ առավելություն ևս. S-Cross-ը կապշեցնի Ձեզ իր վառելիքի անհավատալի քիչ ծախսով։

Նորություններ

Բոլոր նորությունները