Suzuki մոդելների շարք
Jimny

Jimny.փոքրիկ զրահամեքենա

 

Suzuki Jimny-ն յուօրինակ ավտոմեքենա է, որն իր նմանը չունի շուկայում:  Լիահաղորդակ, կոմպակտ, արտաճանապարհային այս ավտոմեքենան ունի մատչելի գին: Suzuki Jimny-ն իսկական, փոքրաչափ ամենագնաց է, հարմար բոլոր իրավիճակների համար:

Փոքրիկ իշխանը

Սա հրաշալի ավտոմեքենա է  անհարթ տեղանքների համար: Ամուր աստիճանատիպ շրջանակը արտաճանապարհային բնութագրի  հիմք է: Կոշտ երեք բաժանմունքից բաղկացած կառուցվածքն ապահովում է կայուն ընթացքն ու հարվածի մարումը անհարթությունների դեքում:  Թափքի 8 բարձիկներով ամրակապերի, անխափան աշխատող շարժիչի և մանրակրկիտ մշակված ձայնամեկուսիչներով կոշտ շրջանակի համադրությունը Jimny-ն դարձնում է նույնքան  հանգիստ, որքան սեդանն է:  Լայն, առանց կտրվածքի կամրջակներն ապահովում են կախիչների հուսալիության մակարդակը` գերազանց արտիկուլյացիայի համադրությամբ, ինչին նպաստում են ամորտիզատորների ու զսպանակների առկայությունը: Ընթացքի ժամանակ կախիչները ձիգ են, միևնույն ժամանակ` փափուկ, ապահովելով հարմարավետության բարձր մակարդակ  թե° վորորդի և թե° ուղևորների համար:

Ուժեղ, բայցև` թեթև

Jimny-ում տեղադրված է վերին տեղակայմամբ երկու բաշխիչով-լիսեռ  շարժիչ, որը ուշագրով է  գազի ոտնակի ակնթաթային ռեակցիայով ու վառելիքի տնտեսմամբ: Թեթև ամբողջովին ալյումինե 4-գլանանի շարահերթով, հեղուկային սառեցումով շարժիչը, հեշտությամբ է արագություն զարգացնում և ունի պտտման մեծ մոմենտ: MPI վառելիքի բազմակետային ցողումը, հաջորդաբար ղեկավարվող միացումն ու EGR գազերի  մշակման էլեկտրոնային ղեկավարմամբ վերաշրջանառման փականն ապահովում են ղեկավարումը:

Jimny-ն հագեցած է մեխանիկական հաղորդման 5 և ավտոմատ հաղորդման 4-աստիճան տուփերով: Ավտոմատ տուփում  հաղորդումը պահելու հնարավորությունը թույլ է տալիս մեծ արագություններով ընթանալու դեպքում բարձրացնել վառելիքի խնայողության մակարդակը: Պնևմատիկ ղեկավարմամբ  առաջնային կամրջակով  միացման  կցորդիչով լիաշարժաբեր փոխհաղորդակները հնարավորություն են տալիս   ընթացքի ժամանակ փոխարկել  2WD և 4WD    ռեժիմները, ինչը ճանապարհածածկի և եղանակային պայմանների փոփոխության դեպքում ապահովում է  ակնթարթային ռեակցիա: 4WD ռեժիմում կարելի է  ընտրել ավելացնող կամ էլ նվազեցնող հաղորդակ:

Գերազանց կոնստրուկցիան հարթ կամ էլ հակառակը, անհարթ ճանապարհներին Jimny-ն դարձնում է ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ նորաթուխ վարորդների համար հեշտ վարելու առումով: Ջրային ուժեղացուցչով ղեկավարումը ոչ միայն օգնում է կտրուկ մանևրի ժամանակ, այլև թույլ է տալիս ճշգրիտ հետևելու  հետագծին: Արգելակները ևս բարձրարդյունավետ են, կանգ առնելու համար բավական է ոտնակին թեթև սեղմումը: Jimny  կոմպակտությունը ևս նպաստում է հիշյալ որակներին: Քաղաքում, մեքենաների խիտ հորձանուտում մեքենայի չափսերն ու որակները հնարավորություն են տալիս մանևրել սահմանափակ տարածության մեջ: Իսկ ծառուտում Jimny նեղ թափքը  անվիճելի առավելության է վերածվում: Jimny-ն անվարան հաղթահարում է բոլոր խոչընդոտները վերելքի ու վայէջքի բարձր անկյան ու  փոքր ցվիքների շնորհիվ:

Ամեն ինչ չափի մեջ, ոչ մի ավելորդ բան

Jimny-ի ներքին տարածքը մշակվել է հաշվի առնելով էրգոնոմիկայի առաջընթաց հետազոտությունների, որոնք թույլ են տալիս որոշելու վարորդի աշխատանքի օպտիմալ դիրքն ու ղեկավարման օրգանները: Սրահի ձևավորումը համապատասխանում է  գեղեցկության ճապոնական ընկալմանը. սեղմ լակոնիկություն, պազություն, հանգստություն միևնույն ժամանակ, քողարված ուժ և ֆունկցիոնալություն: Հարմարավետ նստվածքն ապահովում է տրանսպորտի հոսքի հրաշալի տեսածիրն առջևից և թույլ է տալիս զգալ մեքենայի չափսերը: Jimny-ի վերահսկող սարքավորումների շնորհիվ, որոնք միավորված են մեկ բլոկում, բարելավում են տեղեկատվության ընկալումը, թույլատրելով վարորդին չշեղվել ու կենտրոնանալ ճանապարհի վրա:  Արագացուցչի, արգելակի ոտնակներն ու փոխանցումների փոխարկման բռնակը նույնպես ապահովում են  օպտիմալ ղեկավարումը: Կենտրոնական բանալիով ղեկավարման բլոկը և էլետրաապակեամբարձիչներն այնպես են տեղադրված, որ դրանցով կարելի է ղեկավարել,  նույնիսկ մատներով թեթևակիորեն դիպչելով: Հարմարավետությունը համալրվում է նաև օդափոխության համակարգով, ինչն ապահովում է սրահի ներսում գտնվողների միկրոկլիման:

Նստատեղերի ճիշտ ու ռացիոնալ տեղադրվածությունը հարմարավետություն են ապահովում 4 հասուն ուղևորների համար: Jimny –ի նստատեղերը սպորտային ոճով են կատարված. դրանք մեծ են, հարամարավետ, ունեն կողային ենթակալ և տրամադրող են: Հետևի նստարանների թիկնակները տարբեր կերպ են բացվում, հնարավոր դարձնելով  տարբեր չափի ու ձևի բեռի տեղափոխումը:  Մեքենա նստելն ու  իջնելը դյուրին է` լայն բացվող դռների ու ցածրադիր շեմի, ինչպես նաև ուղևորային նստատեղերի շնորհիվ, որոնք ամբողջովին առաջ են քաշվում`  հետևում ստեղծելով ազատ տարածք: Գրպաններն ու խորշերը տեղակայված են այնպես, որ մանր իրերը  մատչելի լինեն:

Հուսալի ու հավատարիմ ընկեր

Suzuki-ի վարորդի ու ուղևորների հանդեպ համալիր պաշտպանությունը ներառնում է ակտիվ անվտանգության հետևյալ միջոցները: Գերազանց ղեկավարումը, թափառքը և արգելակումը մեծացնում են վտանգի դեպքում ռեակցիայի արագությունը: Լրացուցիչ տեղադրվող 4 տվիչներով արգելակման  եռաալիք հակաբլոկային համակարգի շնորհիվ, ղեկավարումն արդյունավետ է դառնում արտակարգ արգելակման դեպքում էլ: Ակտիվ անվտանգությունը համալրվում է նաև գերազանց տեսածիրով. առաջնայինը` մեծ հողմապակու և բարձր դիրքի, իսկ հետևինը` ապակեմաքրիչների և հետևի ապակու տաքացուցչի միջոցով: Պահեստային անվադողը  հետևի դռան վրա  ամրացված  է ներքև ուղղվածությամբ, որպեսզի տեսածիրը չփակվի: Բոլոր նստատեղերն ունեն եռակետ ELR անվտանգության գոտիներ, առջևի նստատեղերը լրացուցիչ համալրված են անվտանգության բարձիկներով և ձգիչներով: Ավտոմեքենայի թափքի ու շրջանակի կառուցվածքը հաշվարկված են ըստ ճակատային հարվածի կլանման ու դրա ցրման գործոնի: Ներկառուցված պաշտպանական  դռների ամրանները նույնպես սրահի ամբողջությունն ապահովելու նպատակ են հետապնդում:
Արտադրողի կողմից Jimny ավտոմեքենաներից ոչ բոլորին է տրվում 3 տարվա երաշխիք:

Նորություններ

Բոլոր նորությունները