Յուրահատուկ տեսք

Նոր Swift-ը ժառանգել է Suzuki-ի տարբերակիչ ոճը, բայց նոր դետալների շնորհիվ այն այժմ ավելի թարմ և ժամանակակաից տեսք ունի: Տարբերվող դիզայն, որ շարժում է երևակայությունը: Ցանկացած վարորդ անհամբերությամբ կսպասի, թե երբ է կրկին հայտնվելու այս յուրահատուկ մեքենայի ղեկին: 


Կաշվե ղեկ

D-աձև ղեկը լրացնում է մեքենայի սպորտային տեսքը: Կարմիր դեկորատիվ գծանախշով կաշվե ղեկը համահունչ է մեքենայի սպորտային ընթացքին: Անգամ ամենաոլորապտույտ ճանապարհին ղեկն ապահովում է վստահելի կառավարում: 

Սպորտային գործիքակազմ

Երկու կարևոր գործիքակազմերը մանրակրկիտ մշակված են դիզայնի կարմիր և սպիտակ էլեմենտներով, հագեցած են քրոմային շեշտադրումներով, որոնց շնորհիվ սրահը ձեռք է բերում անթերի տեսք: 

4,2 դյույմանոց մոնիտորը, տուրբո-լիցքավորիչը և վառելիքի ցուցիչը ավտոմեքենայի սրահի տեսքն էլ ավելի ավարտուն են դարձնում:

7 դյույմանոց սենսորային էկրան

7 դյույմանոց սենսորային էկրանը թույլ է տալիս հեշտությամբ կառավարել մուլտիմեդիայի համակարգերը, ինչպիսիք են աուդիոն, բարձրախոսը, նավիգացիան և սմարթֆոնների միացումը: Միացրե՛ք հեռախոսը Bluetooth-ի կամ USB-ի օգնությամբ: 

Վեց արագություն անմոռանալի երթևեկության համար

Վեց արագությամբ փոխանցման տուփն առավելագույնի է հասցնում տուրբո-շարժիչի կատարողականությունը: 

Յուրահատուկ նստատեղեր

Կարմիր դեկորատիվ գծանախշերով յուրահատուկ և հարմարավետ նստատեղերը, ապահովում են բավականաչափ կողային աջակցություն և կոշտություն, ինչի շնորհիվ վարորդն իր հարմարավետ դիրքից կարողանում է առավելագույնս զգալ ճանապարհն ու շրջադարձերը:

Swift Sport-ի կոկիկ սրահը պարգևում է  հարմարավետության և ապահովության զգացողություն: Պարզապես նստե՛ք ղեկին և վայելեք մեքենայի անթերի ընթացքը:

Երկու կարևոր գործիքակազմերը մանրակրկիտ մշակված են դիզայնի կարմիր և սպիտակ էլեմենտներով, հագեցած են քրոմային շեշտադրումներով, որոնց շնորհիվ սրահը ձեռք է բերում անթերի տեսք: 

Swift Sport-ի պերֆորացված կաշվե ղեկը թույլ է տալիս վարորդին ինքնավստահ զգալ ցանկացած ճանապարհային իրավիճակում:  

Կարմիր դեկորատիվ գծանախշերով յուրահատուկ և հարմարավետ նստատեղերը, ապահովում են բավականաչափ կողային աջակցություն և կոշտություն, ինչի շնորհիվ վարորդն իր հարմարավետ դիրքից կարողանում է առավելագույնս զգալ ճանապարհն ու շրջադարձերը:

4,2 դյույմանոց մոնիտորը, տուրբո-լիցքավորիչը և վառելիքի ցուցիչը ավտոմեքենայի սրահի տեսքն էլ ավելի ավարտուն են դարձնում:

 USB և 12 վոլտանոց էլեկտրական միակցիչների շնորհիվ Ձեր սիրելի երաժշտությունը միշտ կուղեկցի Ձեզ:   

Կառավարակետի ներքևի հատվածում կա բջջային հեռախոսի կամ պլանշետի համար նախատեսված հարմարանք: Մեքենան վարելիս բջջային հեռախոսը կամ պլանշետը կարող եք ապահով տեղադրել այստեղ:

Առջևի դռների ընդարձակ գրպաններում կտեղավորվեն ոչ միայն թղթապանակներ և գրքույկներ, այլ նաև տարողունակ շշեր: 

Հետևի դռների վրա կան հավելյալ շշերի համար նախատեսված հարմարանքներ, իսկ դիմացի նստատեղերի մեջտեղի հատվածում կա նաև բաժակ դնելու տեղ: 

360 աստիճանի պանորամա

Բարի գալուստ Suzuki Swift: 360 աստիճանի պանորաման  թույլ է տալիս Ձեզ զգալ ասես նստած եք մոդելի վրա: Տեղաշարժե՛ք պատկերը վերև, ներքև, ձախ և աջ, ինչպես նաև խոշորացրեք պատկերակները օգտագործելով ներքև նշանները:


Ավտովարման անմոռանալի փորձ

Դինամիկ երթևեկություն, որը հաճելի է դարձնում Ձեր ուղևորության յուրաքանչյուր րոպեն: Swift Sport-ի ոտնակների և շարժիչի փոխադարձ անթերի աշխատանքի շնորհիվ վարորդն իրեն զգում է իրավիճակի լիիրավ տեր և ինքն էլ ասես ավտոմեքենայի հետ դառնում է մեկ ամբողջություն:  

 



Անկրկնելի տրամադրություն

Դիզայնի յուրաքանչյուր մասնիկ մտածված է: Բացառիկ դիզայնն իր մեջ ամփոփում է ֆունկցիոնալությունն ու սպորտային շունչը: 

Էրգոնոմիակական դիզայնը կենտրոնացած է նստատեղերի հարմարավետության և կարմիր դեկորատիվ գծանախշերի վրա: Նստատեղերի հարմարավետ հենակների շնորհիվ երթևեկությունն էլ ավելի հաճելի ու ապահով է դառնում:  

D-անման ղեկը և չժանգոտվող մետաղից փայլուն ոտնակները էլ ավելի են շեշտում մեքենայի սպորտային տեսքը: 

Ամեն ինչ հիմնված է փորձի վրա

Swift Sport-ը ստեղծված է նրանց համար, ովքեր ցանկանում են առավելագույնը ստանալ մեքենայից, նրանց համար, ովքեր խուսափում են միօրինակությունից: Այժմ այն ավելի սպորտային տեսք ունի, քան երբևէ, ինչը ոգեշնչում է սլանալ դեպի անհավատալի արկածներ:

Բացառիկ կատարողականություն

Swift Sport հեչբեքի բացառիկ կարողությունները պայմանավորված են արագության գերազանց կառավարմամբ, ինչը հնարավոր է դարձել կատարեկագործված շարժիչի շնորհիվ:  

4.7

Ծախս (լ/100կմ)

130

Մոմենտ (Nm)

235

Մոմենտ (Նմ)*

127

CO2 արտանետումներ (գ/կմ)*

Նոր Swift Sport-ի կատարողականությունը ամբողջանում է վեց աստիճանի փոխանցման տուփի շնորհիվ: Կատարելագործված փոխանցումը ապահովում է ավտովարման բոլորովին այլ մակարդակ

Մեխանիկական վեց աստիճանի փոխանցման տուփ Վեց աստիճանի փոխանցման տուփի շնորհիվ կոմպակտ տուրբոյի աշխատանքը կատարելագործվում է:

Հավելյալ ներմղման համակարգի շնորհիվ բարձրանում է վառելիքի օգտագործման արդյունավետությունը: Բացի այդ, բազմաֆունկցիոնալ մխոցը ցիլինդրի գլխիկին միավորելու շնորհիվ շարժիչն ունի ավելի փոքր չափսեր և թեթև քաշ, իսկ արագացումը ավելի արագ է տեղի ունենում:

Հիբրիդ 48V

Առաջարկելով վառելիքի և տարածության տնտեսման համադրություն` Հիբրիդ 48V-ի թեթև հիբրիդային համակարգը սնուցվում է կոմպակտ էլեկտրական շարժիչով և բարձր արդյունավետությամբ լիթիում-իոնային մարտկոցով:


Սուզուկիի թեթև և կոմպակտ նոր հիբրիդային համակարգը բաղկացած է ինտեգրված գեներատորից (ISG) և 48 վոլտ լիթիում-իոնային մարտկոցից, ինչպես նաև 48-12 վոլտ DC/DC փոխարկչից: ISG-ն էներգիա է արտադրում դանդաղեցման ժամանակ, որը պահպանվում է մարտկոցներում:
Կուտակված էներգիայի շնորհիվ հիբրիդային համակարգի բենզինային շարժիչի ծանրաբեռնվածությունը հասցվում է նվազագույնի:  

 

Վստահելի հենասարք

Նոր Swift Sport-ի կորպուսն էլ ավելի թեթև է, բայց միևնույն ժամանակ ավելի ամուր, ահա թե ինչու վարորդը կարող է հեշտությամբ կառավարել մեքենան ցանկացած արագության և մանևրի դեպքում: Արգելակման համակարգը ևս այժմ էլ ավելի բարդ է և զգայուն:


Ղեկային կառավարում

Նոր սերնդի HEARTECT հատակի բացառիկ կառուցվածքի և էներգիայի արդյունավետ բաշխման շնորհիվ մեքենան էլ ավելի անվտանգ ու վստահելի է: Բարձր ամրության պողպատի օգտագործման շնորհիվ ավտոմեքենայի հատակն ավելի թեթև է, ինչի շնորհիվ նաև բարելավվել է մեքենայի շարժունակությունը և վառելիքի սպառումը:  Կատարելագործված հենասարքի և պարզեցված ղեկային կառավարման շնորհիվ՝ Swift-ն ավելի դարձունակ է և ցանկացած վարորդ նրա ղեկին իրեն հաջողակ է զգում: 
Մածուցիկ ճարմանդ չորս անիվի շարժիչային համակարգը ավտոմատ կերպով պտտահարում է հետևի անիվներին, երբ հայտնաբերում է, որ առջևի անիվները չեն մնում ճանապարհին:

 

17 դյույմանոց փայլուն ալյումինե անիվներ Մենք նախագծել ենք բացառիկ, արագընթաց, կատարյալ հղկված անիվներ, որպեսզի ամբողջացնենք ավտոմեքենայի ժամանակակից ոճը:

Արդյունավետ արգելակում

Արդյունավետ արգելակումն այնքան կարևոր է, որքան հզոր շարժիչը, ահա թե ինչու նոր Swift Sport-ը հագեցած է 16 դյույմանոց առջևի դիսկային արգելակներով և 15 դյույմանոց հետևի դիսկային արգելակներով, ինչն ապահովում է հզոր և արդյունավետ արգելակում: 

Անփոխարինելի անվտանգություն

Նոր Swift Sport-ն ունի անվտանգության առաջադեմ տեխնոլոգիաներ և ապահովում է վարորդի և ուղևորների հարմարավետ երթևեկությունը:

ABS և EBD արգելակմանն օժանդակող համակարգեր

ABS համակարգն օգտագործում է սենսորները, որոնք միացված են չորս անիվներին, որպեսզի որոշի յուրաքանչյուր անիվի շարժումը այդպիսով ավտոմատ և արդյունավետ կերպով վերահսկելով արգելակման ուժը: Այն կանխում է անիվների բլոկավորումը, ինչը կարող է անսպասելիորեն տեղի ունենալ կտրուկ ալգելակման դեպքում կամ սահուն ճանապարհով երթևեկելիս: Այս համակարգի շնորհիվ վարորդը երթևեկելիս կարող է հաջողությամբ խուսափել խոչընդոտներից: 

Բացի այդ, EBD համակարգը օպտիմալորեն տարբերակում է դիմացի և հետևի մասերը:

ABS-ն գործիք է, որն օգնում է վարորդին արգելակման ժամանակ: Վտանգավոր ճանապարհներին, այնուամենայնիվ, պետք չէ հույսը դնել համակարգի վրա և անհրաժեշտ է վարել ավտոմեքենան հնարավորինս զգոն կերպով:

ESP® (կուրսային կայունության  էլեկտրոնային ծրագիր)

Եթե շրջադարձ կատարելիս տրանսպորտային միջոցը կորցնում է կայուն ընթացքը, կուրսային կայունության  էլեկտրոնային ծրագիրը (ESP®*) ավտոմատ կերպով օգնում է վարորդին վերականգնել  մեքենայի կառավարումը` ազդելով շարժիչի կառավարման և արգելակման համակարգերի վրա:

ESP®-ը Daimler AG-ի գրանցված ապրանքային նշանն է: ESP®-ն մշակվել է օգնելու պահել մեքենան հսկողության տակ: Այնուամենայնիվ, շարժիչի մոմենտի նվազումը և արգելակային անիվները և դրանց արգելակման ուժը` վարման պայմաններով պայմանավորված մեծապես տարբերվում են: ESP®-ը հիմնականում նախատեսված է կայուն ավտովարման համար:

Եթե անիվները դադարում են աշխատել, երբ մեքենան երթևեկում է սահուն ճանապարհով, ESP®-ը շարունակում է աշխատել, այնուամենայնիվ, այն կարող է այդքան էլ արդյունավետ չլինել:

Ավտովարման աջակցության սենսորային կրկնակի համակարգ (DSBS)

Որոշելու համար արդյոք այլ տրանսպորտային միջոցի հետ բախման հավանականություն կա, Swift-ն օգտագործում է երկու սենսոր (տեսախցիկ և լազերային սենսոր): Բախման վտանգի դեպքում մեքենան, կախված հանգամանքներից, կարող է արձագանքել հետևյալ կերպ` 

Սուզուկիի ավտովարման աջակցության կրկնակի համակարգը վտանգավոր իրավիճակներում ապահովում է անվտանգությունը, նվազեցնում բախման և երթևեկության գծից դուրս գալու հավանականությունը

Այն նաև հեշտությամբ նկատում է հետիոտներին թե միջին և թե հեռավոր տարածության վրա Լազերային սենսորների համադրության շնորհիվ բախման ուժգնությունը հնարավոր է նվազագույնի հասցնել Ազդանշան է արձակում, եթե դուրս է գալիս երթևեկության գծից

Ուշադրություն

Արգելակման ժամանակ ռադարային օգնության համակարգը և օգնության երկակի սենսորը որոշակի իրավիճակներում արգելակման դեպքում կարող են սխալ աշխատել: Կախված արգելքի տեսակից, եղանակային պայմաններից, ճանապարհային պայմաններից և այլ պայմաններից, համակարգը կարող է չկարողանալ խուսափել բախումներից: Համակարգը կարող է չաշխատել, եթե վարորդը մանևր է կատարում սեղմել ով գազի ոտնակը: Radar Brake Assist-ը և Dual Sensor Brake Assist-ը որոշակի սահմանափակությամբ են ճանաչում ճանապարհային արգելափակումները: Խնդրում ենք, լիովին հույսը չդնել համակարգի վրա և մեքենայի ղեկին լինել հնարավորինս զգոն: Ծանոթացեք, խնդրում ենք, օգտագործման հրահանգների ձեռնարկին, քանի որ այն անվտանգության հետ կապված կարևոր տեղեկատվություն է ներառում: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կապվեք Սուզուկիի Ձեր դիլերի հետ: 

Գծից դուրս գալու մասին նախազգուշացում

60 կմ/ժ-ից ավելի արագության դեպքում համակարգը հայտնաբերում է մեքենայի երթուղին և տեսային ու ձայնային ազդանշանի միջոցով նախազգուշացնում է վարորդին, եթե ավտոմեքենան ճոճվում է ճանապարհի վրա վարորդի հոգնածության կամ մեկ այլ պատճառով: 

Հետագիծը հայտնաբերող սարք (առաջին անգամ օգտագործվում է Suzuki-ի մոդելում)

60-ից 160 կմ/ժամ արագության դեպքում մեքենան տեսախցիկի օգնությամբ որոշում է                                         երթևեկության գոտին: Երբ համակարգը հայտնաբերում է, որ մեքենան դուրս է գալիս իր սեփական գոտուց, ինքնաբերաբար էլեկտրական ղեկի օգնությամբ օգնում է վարորդին                                          վերադառնալ երթևեկության գոտի:

Գծից դուրս գալու մասին նախազգուշացում

60 կմ/ժ-ից ավելի արագության դեպքում համակարգը հայտնաբերում է մեքենայի երթուղին և ահազանգում վարորդին  տեսային ազդանշանի և ղեկի վիբրցիայի միջոցով երթևեկելի գծից դուրս գալու մասին` չկիրառելով շրջադարձային ազդանշանը:

 

Ճանապարհային նշանների ճանաչում

Համակարգն օգտագործում է մեկ ոսպնյակով տեսախցիկը երթևեկության ազդանշանները կառավարելու նպատակով: Արագության սահմանափկաման ազդանշանի դեպքում, համակարգը անմիջապես նախազգուշացնելով վարորդին: Միաժամանակ կարող են աշխատել մինչև երեք ազդանշան:

Ադապտիվ կրուիզ կոնտրոլ

Եթե մեքենայի առջևում մեկ այլ տրանսպորտային միջոց կա, միլիմետր ալիքի երկարության ռադարը չափում է մյուս տրանսպորտային միջոցի հեռավորությունը և ավտոմատ կերպով պահպանում է հեռավորություն: Երբ ցանկալի արագությունը սահմանված է, ադապտիվ կրուիզ կոնտրոլը  գործում է ինչպես ցանկացած այլ կրուիզ կոնտրոլ`  ավտոմատ կերպով պահպանելով ընտրված արագությունը (40-ից մինչև 160 կմ/ժամ):


* Տրանսպորտային միջոցների միջև հեռավորությունը կախված է սահմանված արագությունից: 

Հեռահար լապտերներ

40 կմ/ժամ արագությամբ շարժվելիս հեռահար լապտերները ավտոմատ կերպով միանում են :

Կույր գոտու կառավարում

15 կմ/ժամ արագության դեպքում երթևեկության գոտին փոխելու անվտանգությունն ապահովում են երկու հետին սենսորները, որոնք հայտնաբերում են կույր գոտու տրանսպորտային միջոցները: Երբ համակարգը հայտնաբերում է, որ տրանսպորտային միջոցը մոտենում է կամ գտնվում է մոտակա կույր գոտում, թարթում է նախազգուշացնող ազդանշանը: 

* Մեկ օբյեկտիվով տեսախցիկը և լազերային սենսորը ճանապարհային նշանները ճանաչում են որոշակի սահմանափակությամբ, այնպես որ վարորդը ղեկին պետք է լինի շատ ուշադիր: 

Խաչաձև երթևեկության նախազգուշացում*

8 կմ/ժամ հետընթաց կատարելիս ավտոմեքենան հետևի երկու սենսորների օգնությամբ վարորդին զգուշացնում է, երբ  մոտենում են այլ տրանսպորտային միջոցներ: Տրանսպորտային միջոց հայտնաբերելու դեպքում վարորդը բազմաֆունկցիոնալ մոնիտորին կարող է տեսնել վիզուալ ազդանշան և լսել ձայնային ազդանշան: Սա թույլ է տալիս վարորդին անվտանգ մանևրել մեքենան կայանման վայրից, որտեղ տեսանելիությունը սահմանափակված է տրանսպորտային միջոցի մեկ կամ երկու կողմերից: 

* Մեկ օբյեկտիովով տեսախցիկը և լազերային սենսորը ճանապարհային խոչընդոտները և նշանները որոշակի սահմանափակմամբ են ճանաչում: Խնդրում ենք, հույսը մի դրեք համակարգի վրա և ղեկին եղեք հնարավորինս զգոն:

Կայանման հետևի սենսորներ

Բամպերներին ներկառուցված ուլտրաձայնային սենսորները հայտնաբերում են խոչընդոտներ և վարորդին զգուշացնում են ձայնային ազդանշանի միջոցով:

Անվտանգության բարձիկների համակարգ

Սպորտային հատկությունները լրացվում են անվտանգության տեխնոլոգիաներով։ Ուղևորի անվտանգության ստանդարտ բարձիկները, առջևի և կողային  անվտանգության բարձիկները,վարագույրային անվտանգության բարձիկները ապահովում են բարձր պաշտպանություն։ 

Հետիոտների պաշտպանություն

Հետիոտների հետ բախման դեպքում, ամորտիզատորների և առջևի բամպերների ցնցման հատկության շնորհիվ հարվածի ուժը հասցվում է նվազագույնի` պաշտպանելով հետիոտներին լուրջ վնասվածքներից։ 

1. Շարժիչի մորտիզատոր հատկություն
2. Ապակու մաքրիչների ամորտիզացնող հատկություն
3. Տանիք ամորտիզատոր հատկություն
4. Ծածկոցի ամորտիզատոր հատկություն

Մոդելներ

Մեր մոդելների ստանդարտ հատկությունների և լրասարքերի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տե՛ս աղյուսակը, որը հնարավոր է բեռնել և տպել:


Մոդելներ    
Swift Sport  1.4 6MT Hybrid 48V  

Գները ներկայացված են որպես լրացուցիչ տեղեկատվություն. դրանք ենթակա են փոփոխությունների: Մենք մեզ իրավունք ենք վերապահում փոփոխել գունային գամման, մոդելնորը, կոմպլեկտացիան, տեխնիկական բնութագրերը և գները: Գրքույկի նկարները պատկերազարդումներ են: Տպագրական գույները կարող են տարբերվել ավտոմեքենանաների իրական գույներից: Պատվերից կամ պայմանագիր կնքելուց առաջ համոզվեք, որ Ձեր ընտրած մոդելն առկա է, ճշտեք մոդելի տեխնիկական բնութագրերը, սարքավորումների հագեցվածությունը և դիլերի կողմից առաջարկվող արժեքը: ԽՆԴՐՈւՄ ԵՆՔ, ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵՔ ՍՈւԶՈւԿԻԻ ՁԵՐ ԴԻԼԵՐԻ ՀԵՏ, ՈՐՊԵՍԶԻ ՍՏԱՆԱՔ ՀԻՄՆԱՎՈՐ ԵՎ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ:

Պատկերասրահ

Փնտրեք նոր Suzuki Swift Sport-ը մեր պատկերասրահում