Ինչո՞ւ Սուզուկի

Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի մեքենա, որը կլինի ձեր կատարյալ ուղեկիցը, և որի շնորհիվ Դուք կկարողանաք վայելել հանգիստ, անհոգ և հարմարավետ երթևեկությունը:


Անվտանգությունն ամեն ինչից վեր է  
Հունգարիայում արտադրված Suzuki-ի բոլոր մոդելներն ունեն 5 աստղանի EURO NCAP սերտիֆիկացում և 7 անվտանգության բարձիկ:

 

Տնտեսում
Վստահելի, ժամանակակից, ցածր ածխածնային, էկոլոգիապես մաքուր շարժիչներ` վառելիքի տնտեսմամբ:

 

Թափանցիկություն
Թափանցիկ ու հուսալի ֆինանսավորման առաջարկներ և շահավետ մնացորդային արժեք:

 

Բարձր տեխնիկական բովանդակություն
Գնի և որակի հիանալի հարաբերակցություն. նորարարական տեխնոլոգիաներ և գերզարգացած տեխնիկական սարքավորումներ:

 

Պաշտոնական ներկայացուցիչ ՀՀ-ում
Սուզուկիի պաշտոնական ներկայացուցիչ Մագյար ավտո ընկերությունը սիրով հրավիրում է իր հաճախորդներին ք․ Երևան, Արշակունյաց 18 հասցեում գտնվող ավտոսրահ։

 

 

Մոդելի մատակարարում

Suzuki-ի մոդելների բազմազանության շնորհիվ յուրաքանչյուր ընկերություն կարող է գտնել իրենց բիզնեսին կատարելապես համապատասխանող մոդել: Անկախ նրանից՝ քաղաքում եք ճանապարհորդում, թե երկար ճանապարհ եք գնում, Suzuki-ն կլինի Ձեր հուսալի աշխատանքային ուղեկիցը:

Նրա հետ կարող եք հասնել անգամ աշխարհի մյուս ծայրը

Թող Ձեր ինտուիցիաները առաջնորդեն Ձեզ: Նոր SX4 S-CROSS-ը Ձեզ կուղեկցի դեպի արկածներ, կընձեռնի անսպառ հնարավորություններ: Այն վարելն իսկական հաճույք է, լինի դա լայն ճանապարհ, թե բանուկ փողոց: Նոր սերնդի շարժիչը և ժամանակակից դիզայնը համարձակություն և հպարտություն են ներշնչում: SX4 S-CROSS-ի հետ կհասնեք ցանկացած վայր, ուր կտանի Ձեզ երևակայությունը:  

 

Swift-ը պարգևում է նոր զգացողություններ

Swift-ը իսկական քաղաքային մեքենա է: Իր մոդերն տեսքով, կոմպակտ չափսերով, արագընթաց և տնտեսող շարժիչով, այն համար է կյանքի ցանկացած իրավիճակի համար: Այն ոչ միայն անփոխարինելի է իր արտաքին տեսքի համար, այլև անսահման անվտանգ է և ունի Euro NCAP 5 աստղանի սերտիֆիկատ: Swift-ի ղեկին միշտ հաճելի է և ապահով:  

Ողջ կյանքի համար

Suzuki-ի դիզայներները փորձել են լավագույնս ներկայացնել ճապոնական ծագում ունեցող ամենագնացը: 2015 թվականին Vitara-ն օժտված կլինի  Jimny-ի և Vitara-ի արդեն իսկ ճանաչված և սիրված արտաքին հատկություններով:

Հրապարակումներ

Ընտրեք մեր հրապարակումներից: