Նկարները մեքենայի պատկերազարդումն են: Լուսանկարներում ներկայացված են նաև լրացուցիչ հնարավորությունները՝
որպես ստանդարտ:

Ակնառու դիզայն

Նրա համարձակ տեսքը աչք է շոյում, և բոլորը շրջվում են նրա ետևից․ Նա ով վարում է Ignis, աննկատ չի մնա։ Դիզայնի առանձին տարրերից մինչև թարմ գունային երանգներ․ յուրաքանչյուր մանրուք ավելացնում է այս ավտոմեքենայի գրավչությունը։ Ignis վարելը արվեստ է։ 

  • Մարջան կարմիր (2WD, 5MT, միայն GL)
  • Ոսկեգույն
  • Հանքային մոխրագույն
  • Սաթե
  • Արծաթափայլ մոխրագույն
  • Սառցային սպիտակ
  • Ավազե մոխրագույն
  • Խակի մոխրագույն
  • Կոբալտե կապույտ
  • Նեոնային կապույտ
  • Ոսկեդեղին / Սև օնիքս
  • Սաթե / Սև օնիքս
  • Սառցային սպիտակ /Սև օնիքս
  • Ավազե մոխրագույն / Սև օնիքս
  • Խակի մոխրագույն / Սև օնիքս
  • Մարջան կարմիր / Սև օնիքս
  • Նեոնային կապույտ / Սև օնիքս

Ինտերիեր

Հարթ, պրեմիում մակերեսն ու ինտերիերի գույները ընդգծում են Ignis-ի քաղաքային կերպարը:

Սմարթֆոնի կառավարման վահանակ* (SLDA) (GLX և GL+)

Ձայնային համակարգի մի մասը կազմում է սենսորային էկրանը, որը սմարթֆոնի նման խելացի է: Միացրեք Ձեր սմարթֆոնը Bluetooth® կամ USB մալուխի միջոցով` էկրանի օգնությամբ սմարթֆոնի ծրագրեր մուտք գործելու համար, որն ունի ռադիո, հետևի տեսախցիկ և նավիգատոր**:

* GL+ CVT սարքավորումները հասանելի են անվճար աուդիո տարբերակով
**Միայն GLX սարքավորումների համար:

Հարմարավետություն երկար ճամփորդությունների ժամանակ (GLX)

Կրուիզ կոնտրոլ  համակարգը թույլ է տալիս պահպանել սահմանված արագությունը` չսեղմելով արագացման ոտնակը: Այսպիսով, վարորդը մեծ արագությամբ կամ երկար հեռավորությունների վրա վարելիս ավելի քիչ է հոգնում, բացի այդ տնտեսում է վառելանյութը` անհարկի արագացումներնից ու արգելակումներից խուսափելու հաշվին:

Դինամիկ գունավորում

Ոճային սև-սպիտակ հակադրությունը, թվում է, թե պարզ լուծում է, սակայն իրականում համարձակ էֆեկտ է ստեղծում։ Կենտրոնական կոնսոլի ու ներսի դռների ընդգծված արծաթափայլ և մուգ կապույտ երանգները ինտերիերին հատուկ գրավչություն են հաղորդում: 

Վարորդի և ուղևորի նստատեղերի ջեռուցում (GL+, GLX)

Բացի օդորակիչից, տաքանում են նաև նստատեղերը` ապահովելով էլ ավելի հարմարավետ մեքենավարում:

Կայուն, համաչափ կառավարում

Սպորտային բարձրորակ ղեկն ունի արծաթագույն ավարտ: Ղեկը կարող է նաև լինել ամբողջությամբ կաշվեպատ` փոխանցելով անսահման նրբագեղություն սրահին:

Ձեր ցանկացած տեղեկատվությունը միշտ հասանելի է

Վահանակի վրա ցուցադրվում է հիմնական տեղեկատվությունը, ինչպիսիք են արտաքին ջերմաստիճանը, ժամանակը, արագությունը և անցած կիլոմետրերը: Ցուցադրվող տեղեկատվությունը կարելի է փոխել վահանակի կողքին կամ ղեկին գտնվող կոճակներով:

Մարջան կարմիր / օնիքս սև

  • Պրակտիկ
    Փոխանցման տուփերը ծառայում են նաև որպես բաժակի տակդիրներ։

  • Հեշտությամբ է փաթեթավորվում
    Փոքր խցիկներից բացի, ձեռնոցների տուփը նույնպես բավական շատ տեղ է առաջարկում:

  • Գույնի անհատականություն
    Դռան բռնակների և կենտրոնական վահանակի վառ գույները հաճելի մթնոլորտ են ստեղծում սրահում։

Ընդարձակ ինտերիեր
Վայելեք Ignis-ի ընդարձակ ինտերիերը: Շարժիչի խցիկի կոմպակտ դիզայնը ավելի շատ տեղ է թողնում առջևի և ետևի ուղևորների համար:

Ignis 360 ° տեսադաշտ

Բարի գալուստ Suzuki Ignis: 360 աստիճանի պանորաման թույլ է տալիս Ձեզ զգալ ասես նստած եք մոդելի վրա: Տեղաշարժե՛ք պատկերը վերև, ներքև, ձախ և աջ, ինչպես նաև խոշորացրեք պատկերակները օգտագործելով ներքև նշանները:

Անսահման հարմարավետություն

Ընդարձակ սրահի, հեշտ կառավարման և հարմարավետ շարժակազմի շնորհիվ նոր Ignis-ը դառնում է Ձեր ամենօրյա հաճելի ուղեկիցը:  

Տեղաշարժվող հետևի նստատեղեր` տարածքն ավելի արդյունավետորեն օգտագործելու համար (GLX, GL+)

Հետևի ձախ և աջ նստատեղերը հնարավոր է առանձին-առանձին գլորել առաջ և հետ, ինչի շնորհիվ կարելի է կարգավորել ոտքերի համար նախատեսված տարածությունը կամ տարածությունն օգտագործել ուղեբեռը տեղավորելու համար: Հետևի նստատեղերը կարելի է հեշտությամբ տեղաշարժել՝ հրելով նստատեղի ներքևի կամ վերևի հատվածից:

Լուսարձակներ և մեքենայի լույսեր


Վարորդի` ավտոմեքենայից դուրս գալուց հետո լուսարձակները 10 վայրկյան շարունակում են վառվել` լուսավորելով վարորդի ճանապարհը: Լապտերները լուսավորվում են 10 վայրկյանով նաև այն ժամանակ, երբ բացվում է  հեռակառավարմամբ մեքենայի դուռը: Այսպիսով, մինչև մեքենային հասնելը ստիպված չեք լինի քայլել մթության միջով

Գերազանց դարձունակություն և շարժակազմի հիանալի բնութագիր


4.7 մ շրջադարձի նվազագույն շառավղով` Ignis-ը հեշտությամբ է մանևրում և թեքվում բանուկ փողոցներում ու կայանատեղիներում: Խոշոր տրամագծով անիվները թույլ են տալիս առանց խոչընդոտի երթևեկել անհարթ ճանապարհներով:

 

Բեռնախցիկի մաս
Ignis-ի հսկայական բեռնախցիկը 514 լ է: *50:50 բաժանված հետևի նստատեղերը նաև ծալվում են բեռնախցիկի կողմից: Նստատեղերը ծալվում են` ապահովելով ավելի մեծ տարածություն ուղեբեռի համար:  


* Երբ հետևի նստատեղը ծալվում է: Հաշվարկված է գերմանական ավտոմոբիլային ասոցիացիայի (VDA) կողմից:

 

Հզորություն

1.2 DUALJET շարժիչի յուրահատուկ ներարկման համակարգը մեծապես բարելավում է այրման արդյունավետությունը՝ ավելացնելով սեղմման հարաբերակցությունը: Այսպիսով, փոքր շարժիչը ոչ միայն ապահովում է հզոր քարշակում, այլ նաև տնտեսում է վառելանյութը:

  • 5.06 Ծախս (լ/100կմ)*
  • 82 Ձիաուժ (66 կՎտ)
  • 107 Մոմենտ (Նմ)
  • 114 CO2 արտանետումներ (գ/կմ)*

* Վառելիքի ծախսը Hybrid 12V շարժիչային մոդելի սարքավորումների և խառը սպառման դեպքում՝ համաձայն NEDC ստանդարտի՝ 3,8–4,6 լ / 100 կմ, WLTP ստանդարտի դեպքում՝ 4,4–5,6 լ / 100 կմ, և խառը ռեժիմով CO2 արտանետումներ՝ NEDC 100-133 գ / կմ ստանդարտով,WLTP ստանդարտի դեպքում՝ 100-133 գ/ կմ։

Ընտրեք փոխանցման այն տուփը, որը հարմար է վարելու Ձեր ոճին։

  • 5-աստիճան մեխանիկական փոխանցմանտուփ
    5-աստիճան մեխանիկական փոխանցման տուփը հարմարեցված է շարժիչին՝ օպտիմալ փոխանցումների համար:
  • CVT փոխանցումատուփ
    CVT փոխանցումը ապահովում է արագացման ուժեղ արդյունավետությունը ցածր արագության միջակայքում և վառելիքի գերազանց խնայողություն՝ բարձր արագության սահուն անցումներում։
Պաշտպանություն հետգլորքից
(Hill Start Assist)

Մենք ներդրել ենք հետգլորքից պաշտպանության համակարգ, որը կանխում է ավտոմեքենայի հետգլորքը (մոտ 2 վրկ)՝ ոտքը արգելակի վրայից տեղաշարժելով աքսելերատորի ոտնակի վրա։
Թեքվածքի վերահսկիչ
(ALLGRIP մոդելներ)

Զառիթափերին, երբ ավտոմեքենան ինքնուրույն հայտնաբերում է շարժիչի արգելակման դանդաղում, ավտոմատ կերպով գործարկվում է արագության նվազեցման արգելակը։ Դա թույլ է տալիս վերահսկել արագությունն առանց արգելակները սեղմելու, ինչը թույլ է տալիս ավելի լավ վերահսկել ղեկի կառավարումը։
Թեթև և ամուր HEARTECT ընթացքային մաս
Չընդհատվող թեք շրջանակը մեծացնում է ընթացքային մասի ամրությունը, որն էլ իր հերթին պահպանում է մեքենայի գերազանց հատկությունները, ինչպես նաև՝ բարձրացնում հարվածի դեպքում անվտանգությունը էներգիայի էֆեկտիվ բաշխման շնորհիվ։ Չնայած ամենագնացի կոմպակտ դիզայնին, ընթացքային մասն ապահովում է բաղադրիչների օպտիմալ դասավորություն՝ մի կողմից հարմարավետ ու ընդարձակ ուղևորային տարածք, մյուս կողմից՝ բավարար տարածք բեռների համար։

Հիբրիդ 12V շարժիչ

Հիբրիդ 12V Slim շարժիչը տնտեսում է թե վառելիքը, թե տարածությունը, այն հագեցած է կոմպակտ էլեկտրաշարժիչով և բարձր արդյունավետությամբ լիտում-իոնային մարտկոցով:

  • Անջատելուց հետո շարժիչն ինքնաբերաբար կանգ է առնում, և էլեկտրական սարքավորումները շարունակում են աշխատել մարտկոցներով, ինչը վառելիք է խնայում:
  • Էլեկտրական շարժիչը (ISG), որը հանդես է գալիս որպես ստարտափ, անձայն և անխափան կերպով վերսկսում է բենզինի շարժիչը:
  • Երբ մեքենան սկսում է ընթացքը կամ արագացնում է այն, ISG-ն օգնում է բենզինային շարժիչին՝ նվազեցնելով վառելիքի սպառումը: Power
    Assist-ի շահագործումը կախված է որոշակի պայմաններից, ինչպիսիք
    են մարտկոցի վիճակը:
  • Դանդաղ ընթացքի դեպքում ISG-ն վերածում է մեքենայի կինետիկ էներգիան էլեկտրական հոսանքի, որն արդյունավետորեն
    լիցքավորում է մարտկոցը:

4WD օպտիմալ համակարգը ALLGRIP AUTO 4WD օպտիմալ համակարգ է, որն ամեն օր հեշտացնում է երթևեկությունը, հատկապես սայթաքուն կամ ձնառատ ճանապարհներին:

Լիակատար հաղորդակի համակարգը մածուցիկ կցորդիչի հետ միասին փոխանցում է պտտվող մոմենտը ետնանիվներին, երբ պարզում է, որ առջևի անիվները սահում են ճանապարհի վրա։

4WD օպտիմալ համակարգը ALLGRIP AUTO 4WD օպտիմալ համակարգ է, որն ամեն օր հեշտացնում է երթևեկությունը, հատկապես սայթաքուն կամ ձնառատ ճանապարհներին:

Լիակատար հաղորդակի համակարգը մածուցիկ կցորդիչի հետ միասին փոխանցում է պտտվող մոմենտը ետնանիվներին, երբ պարզում է, որ առջևի անիվները սահում են ճանապարհի վրա։

«Մեքենա, որը շարժվում է սխալ ուղղությամբ և հասնում վայրեր, որտեղ նախկինում ավտոմեքենաներ չեն եղել»։ Հենց այս պատճառով 1970թ․ ծնվեց մեր առաջին լիարժեք շարժաբերով մոդելը։ Այդ ժամանակ ծնվեց ALLGRIP-ը՝ Suzuki-ի լիարժեք շարժաբերի հայտնի տեխնոլոգիան:

Անվտանգություն

Առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ անվտանգ ավտովարումը երաշխավորված է: 

Զգուշացում
Երբ համակարգը բախման ռիսկ է հայտնաբերում, զգուշացնում է ձայնային և լուսային ազդանշանով:

Ավտոմատ արգելակում
Երբ բախման վտանգը մեծանում է, մեքենան ավտոմատ կերպով թեթևակի արգելակում է նախազգուշացումներով` օգնելով վարորդին խուսափել բախումից:

Արգելակման աջակցություն
Եթե վարորդը սեղմում է արգելակման ոտնակն այն ժամանակ, երբ դեռ ակտիվացված է արգելակման նախազգուշական ֆունկցիան, արգելակման օգնության գործառույթն ավելի ուժեղ կաշխատիի:

Ավտոմատ արգելակում
Երբ համակարգը հայտնաբերում է, որ բախումն անխուսափելի է, իսկ Դուք շարունակում եք ընթանալ առանց միջամտելու, ինքնաբերաբար կիրառվում է ուժեղ արգելակումը՝ բախումը կանխելու կամ վնասը մեղմելու համար:

Կրկնակի ֆոտոխցիկով արգելակման աջակցություն (DCBS)


Ստանդարտ GLX-ում

Մեքենան կարծես աչքեր ունենա, որոնք հետևում են հետիոտնային անցմանը և երթևեկությանը: Հենվելով տեսախցիկից ստացված ինֆորմացիայի վրա` համակարգը նախազգուշացնող ազդանշանների և ավտոմատ արգելակման շնորհիվ օգնում է խուսափել բախումներից կամ հնարավորինս մեղմացնել դրանք:  

Զգուշացում երթևեկության գծից դուրս գալու մասին
Երբ ավտոմեքենան շարժվում է մոտ 60 կմ/ժ արագությամբ և դուրս է գալիս երթևեկության գծից առանց վարորդի միջամտության, համակարգը ցնցում է ղեկն ու երթևեկության գծից դուրս գալու մասին զգուշացնում գործիքների վահանակի ազդանշանով:

Նախազգուշացում շրջադարձերին (ստանդարտ է GLX համար)
Երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է մոտ 60 կմ/ժամ արագությամբ և երթևեկության գոտու մի հատվածից մյուսն է թեքվում, համակարգը ձայնային ազդանշան է տալիս, իսկ գործիքային վահանակի վրա հայտնվում է ինդիկատորային լամպը: Սա վարորդին զգուշացնում է, եթե վերջինս ուշադիր չէ քնատ լինելու կամ այլ գործոնների պատճառով։

Արտակարգ արգելակման ազդանշան (ESS)
(ստանդարտ է GLX համար)

Եթե դուք հանկարծ արգելակին սեղմեք ավելի քան 55կմ/ժ արագությամբ երթևեկության ժամանակ, ստոպ-ազդանշաններից բացի կթարթեն նաև ավտոմեքենայի լույսերը՝ զգուշացնելով ուղևորներին:

Էներգիա կլանող մարմին (TECT)
Մենք Ignis-ի թափքը մշակել ենք Suzuki TECT մեթոդի օգնությամբ, որը բախման ժամանակ արդյունավետ կերպով կլանում է էներգիան և ցրում:

Անվտանգության վեց բարձիկ

Ignis-ը ունի անվտանգության վեց ստանդարտ բարձիկ` առջևի, ուղևորների և կողային վարագույրներ:

 

Հինգ աստղ` Եվրոպական NCAP թեստավորման արդյունքում

Ignis-ը հոգ է տանում ամբողջ ընտանիքի անվտանգության մասին: Դա է վկայում Euro NCAP 5 աստղանի թեստը: Անգամ եթե Ձեզ հետաքրքրում են մեր GL, GL+ մոդելները, ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ Ignis-ի նորարարական մոդելները նույնպես հագեցված են անվտանգության համակարգերով:

Գնացուցակ

Մոդելներ   Գնացուցակ
Ignis 1.2 Hybrid 12V 5MT 2WD GL 6 900 000 դր․
Ignis 1.2 Hybrid 12V 5MT 2WD GL+ 7 800 000 դր․
Ignis 1.2 Hybrid 12V 5MT ALLGRIP GL+ 8 700 000 դր․
Ignis 1.2 Hybrid 12V 5MT AllGRIP GLX 9 400 000 դր․
Ignis 1.2 Hybrid 12V 5MT 2WD GLX 8 600 000 դր․
Ignis 1.2 Hybrid 12V CVT 2WD GLX 9 800 000 դր․
     

Գները նշված են տեղեկատվության համար: Դրանք վերջնական չեն: Մենք մեզ իրավունք ենք վերապահում փոփոխել գունային գաման, մոդելները, կոմպլեկտացիան, տեխնիկական բնութագրերը, տեխնիկական տվյալները և գները: Գրքույկում տեղ գտած նկարները պատկերազարդումներ են: Տպագրական գույները կարող են տարբերվել օրիգինալից: Պատվերից կամ պայմանագիր կնքելուց առաջ ստուգե՛ք արդյոք մեքենան առկա է, ստույգ սարքավորումները, տեխնիկական բնութագրերը և դիլերի կողմից առաջարկվող գինը: ԽՆԴՐՈւՄ ԵՆՔ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ ԾԱՆՈԹԱՆԱՆԱԼՈւ ՀԱՄԱՐ ԴԻՄԵՔ ՁԵՐ ԴԻԼԵՐԻՆ:

Պատկերասրահ

Փնտրեք նոր Suzuki Ignis-ը մեր պատկերասրահում