Բոլորիս սիրելի փոքր մեքենան՝ Swift-ը, «վերածնվել է» թե՛ ներսից, թե՛ արտաքնապես։ Բոլորովին նոր էքստերիերն առանձնանում է նոր գույներով ու դիզայնի տարրերով։ Նաև, վարորդի բազմազան կարիքները բավարարելու համար, ավտոմեքենան համալրվել է լրացուցիչ անվտանգության համակարգերով, որոնք Swift-ը կդարձնեն հուսալի ուղեկից առօրյայում։ Ընտրեք բոլորովին նոր Swift մոդելներից մեկը և վայելեք Ձեր ճամփորդությունը։
Դուրս եկեք սովորական սահմաններից և ընդգծեք Ձեր յուրահատկությունը Swift-ի նոր գույների շնորհիվ։ Ընտրեք Ձեր սիրելի գույնը 4 նոր կամ 5 ծանոթ գույներից, կամ 3 նոր ու1 ծանոթ գունային համադրություններից, որոնք կարող եք գտնել մեքենայի կոնֆիգուրատորում։
Սաթի գույն
Բոցավառ կարմիր մարգարտափայլ մետալիկ
Արծաթամոխրագույն մետալիկ
Միներալ մոխրագույն մետալիկ
Ավազամոխրագույն մետալիկ
Կապույտ մարգարտափայլ մետալիկ
Մարգարտափայլ դեղին մետալիկ
Սառցե մարգարտափայլ սպիտակ
Օնիքսի սև մարգարտափայլ
Բոցավառ կարմիր մետալիկ - Օնիքսի սև մարգարտափայլ
Սառցե մարգարտափայլ սպիտակ - Միներալ մոխրագույն մետալիկ
Կապույտ մարգարտափայլ մետալիկ - Օնիքսի սև մարգարտափայլ
Բոցավառ կարմիր մետալիկ - Միներալ մոխրագույն մետալիկ
Törj ki a megszokottból, és hangsúlyozd ki egyediségedet a Swift új színeivel! Válaszd ki kedvencedet a 4 új vagy 5 ismert színből, illetve 3 új vagy az 1 ismert színkombinációból, melyeket megtalálsz az autókonfigurátorban.
A zafírkék szín a tenger hullámait idézve élettel és dinamizmussal tölti meg a körülötte lévő teret. A gyöngymetál fényezés és a háromrétegű bevonat még gazdagabb textúrát és rendkívül telített árnyalatokat kölcsönöznek a Swiftnek.
A gyöngysárga szín vidám és élénk árnyalatával felpezsdíti a környezetét. A metál fényezés extra mélységével és csillogásával derűvel tölti meg az utat minden kanyarban.
A lángvörös gyöngymetál színben a finom elegancia keveredik a szenvedéllyel. A lángvörös szín egyszerre dinamikus, energikus, mégis végtelenül ízléses. Légy karizmatikus és merész ezzel az elragadó színnel!
Նոր արտաքին դիզայնի տարրերն ու համարձակ գծերը Swift-ին պարգևում են ժամանակակից, նորարական տեսք։ Փայլուն սև, մեղվահայաց կառուցվածքով երեսպատվածքը առանձնացնում է Swift-ը շրջապատից, որտեղ էլ այն լինի։ Յուրօրինակ, դինամիկ և գրավիչ․ ահա սա է բոլորովին նոր Swift-ը։
16-դյույմանոց համաձուլվածքային անիվները՝ համադրվելով լայնացված թափքերով, ոչ միայն բարձրացնում են շարժման արդյունավետությունը, այլև ամբողջացնում են Swift-ի յուրահատուկ կերպարը։ Գրավե՛ք բոլորի ուշադրությունը անկախ այն հանգամանքից, թե ինչ ճանապարհով եք ընթանում։
Փայլե՛ք աննախադեպ լույսերով Swift-ի նոր LED լուսարձակների շնորհիվ, որոնք աչքի են ընկնում հատուկ ձևով ու նախշով։ Եղեք աչքի ընկնող բոլոր իրավիճակներում՝ շնորհիվ առջևի L-աձև և ետևի եռաչափ տեսքով համակցված լուսարձակների։
Դինամիկ շունչ․ Swift-ի սահող տանիքի դիզայնը հաղորդում է էներգետիկ թեթևություն, իսկ ետևի հատվածի սփոյլերը նպաստում է օդային հոսքերի արդյունավետ կառավորմանը՝ ապահովելով անկրկնելի վարման փորձառություն։
Հանգիստ և հարմարավետ ներքին մթնոլորտը կարևոր է երջանիկ և հաճելի ուղևորության համար։ Swift-ի վերափոխված ինտերիերն ու էրգոնոմիկ դիզայնը հենց Ձեր հարմարավետության համար են։
Հարմարավետությունը բարձրացվել է նոր մակարդակի: Swift-ի առջևի նստատեղերը համալրվել են ավելի հաստ նստաբարձերով և ավելի բարձր գլխաբարձերով, որպեսզի Ձեր վարելու յուրաքանչյուր պահը լինի հաճելի նույնիսկ ամենաերկար և հոգնեցուցիչ ուղևորությունների ժամանակ: Մեծ ուշադրություն է դարձվել ոչ միայն նստատեղերի կառուցվածքին, այլև դրանց դիզայնին: Երկրաչափական նախշերով նստատեղերի մակերևույթները Swift-ին հաղորդում են ժամանակակից և ոճային տեսք։
9-դյույմանոց HD դիսփլեյը ապահովում է արագ և ճշգրիտ արձագանք։ Այն հնարավորություն է տալիս սմարթֆոնի միացում՝ Apple CarPlay® 1 և Android Auto™ 2 ծրագրերով Wi-Fi-ի և USB-ի միջոցով, ձայնային հրահանգներ, Bluetooth® 3 երաժշտության նվագարկում և ավտոմեքենայի վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։
Նոր Swift-ի գործիքային վահանակը պարզ է, միաժամանակ՝ էսթետիկ և ֆունկցիոնալ։ Ցուցանակներն ու դիսփլեյներն ունեն միաոճ դիզայն։ Պտտվող ցուցիչը առանձնացված է արծաթագույն օղակով։ Վահանակը վարորդին արագ և հեշտությամբ տրամադրում է տեղեկատվություն վառելիքի սպառման, անվտանգության և վարորդի օժանդակ համակարգերի զգուշացումների, մեքենայի շառավղի և արագության մասին։
Ադապտիվ կրուիզ-կոնտրոլը (ACC), որը կարող է վերահսկվել ղեկից, ուղևորությունը դարձնում է ավելի հարմարավետ երկար ճամփորդությունների ընթացքում և բարձրացնում է վառելիքի արդյունավետությունը՝ խուսափելով ավելորդ արագացումից և արգելակումից։ Կրուիզ-կոնտրոլը ոչ միայն հսկում է արագությունը, այլ նաև ինքնուրույն պահպանում է հեռավորությունը առջևում գտնվող մեքենայից՝ օգտագործելով մեքենայի ռադարային համակարգը։
Ուր էլ որ Ձեզ տանի ճանապարհորդությունը, Դուք և Ձեր ուղևորները միշտ կարող եք ապահով լինել Swift-ի վարորդի աջակցության նորացված համակարգերի շնորհիվ:
Երբ ակտիվացված է ադապտիվ կրուիզ-կոնտրոլը (ACC), LKA-ն օգնում է վարորդին պահպանել մեքենան գծերի կենտրոնում։ Բացի այդ, եթե համակարգը նկատում է, որ հարակից մեքենան կամ մարմինը (օրինակ՝ ժամանակավոր ճանապարհային շինարարության գործիքները կամ այլ խոչընդոտ) չափազանց մոտ է մեքենային, այն ապահովում է ղեկավարման օժանդակություն՝ անվտանգ հեռավորություն պահպանելու համար։
Սրահում ներկառուցված տեսախցիկը հետևում է վարորդի աչքերին և դեմքին։ Եթե համակարգը հայտնաբերում է, որ վարորդը քնկոտ է, սկսում է նիրհել կամ հեռացնում է հայացքը ճանապարհից, հնչեցնում է ձայնային զգուշացում և ցուցադրում զգուշացման հաղորդագրություն տեղեկատվական դիսփլեյում։
Այս համակարգը օգտագործում է տեսախցիկ՝ ճանապարհային նշանների վերաբերյալ, օրինակ՝ արագության սահմանափակման և առաջանցման արգելքի նշանները ճանաչելու համար։ Ճանաչված նշանների պատկերակները ցուցադրվում են տեղեկատվական դիսփլեյում։ Եթե վարորդը գերազանցում է արագության սահմանափակումը, արագության պատկերակները սկսում են թարթել, հնչում է ձայնային զգուշացում այնքան ժամանակ, քանի դեռ արագությունը գերազանցված է։
Ռադարն ու տեսախցիկը օգտագործվում են տրանսպորտային միջոցների, հեծանիվների և հետիոտների հայտնաբերման համար, որոնք ուղիղ կամ անկյունագծով գտնվում են մեքենայի դիմաց: Եթե բախումը հավանական է, համակարգը ձայնային և տեսողական ազդանշանով զգուշացնում է վարորդին: Եթե վարորդը բավականաչափ ուժեղ չի արգելակում, արգելակման օժանդակությունը ավտոմատ կերպով միանում է՝ օգնելու դանդաղեցնել մեքենան: Եթե բախման հավանականությունը մեծանում է, համակարգը ավտոմատ կերպով արգելակում է՝ բախման ուժը նվազեցնելու և վնասը նվազագույնի հասցնելու համար:
Արագության հավաքումն ու մանևրումը երբեք այսքան հաճելի չեն եղել, որքան նոր Swift շարժիչի հետ: Բարելավված արձագանքունակությունն ու արտադրողականությունը ապահովում են անկրկնելի վարելու փորձ յուրաքանչյուր վարորդի համար:
Նոր Swift-ի 1.2 լիտր ծավալով 3-մխոցանի բենզինային շարժիչը ներառում է մի շարք բարելավումներ, որոնք ապահովում են վառելիքի ավելի լավ խնայողություն և արտանետումների նվազեցում՝ միաժամանակ բարձրացնելով ցածր պտտվող մոմենտը։
Պտտվող մոմենտ (Nm)
CO2 արտանետումներ (գ/կմ)
Ձիաուժ
Վառելիքի սպառում (լ/100 կմ)
Պտտվող մոմենտ (Nm)
CO2 արտանետումներ (գ/կմ)*
Ձիաուժ
Վառելիքի սպառում (լ/100 կմ)*
Պտտվող մոմենտ (Nm)
CO2 արտանետումներ (գ/կմ)*
Ձիաուժ
Վառելիքի սպառում (լ/100 կմ)*
Պտտվող մոմենտ (Nm)
CO2 արտանետումներ (գ/կմ)*
Ձիաուժ
Վառելիքի սպառում (լ/100 կմ)*
Բոլորովին նոր Swift-ը աշխատում է բենզինային շարժիչի և 12V թեթև հիբրիդային համակարգի համակցությամբ, ինչն էլ ավելի է բարելավում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ 12V հիբրիդային համակարգը դանդաղեցման ժամանակ առաջացող կինետիկ էներգիան վերածում է էլեկտրական էներգիայի և պահպանում լիթիում-իոնային մարտկոցում։ Այն աջակցում է շարժիչին արագություն հավաքելու ժամանակ՝ ապահովելով վառելիքի ավելի մեծ արդյունավետություն։
ALLGRIP AUTO-ն ավտոմատ ամբողջական վարման համակարգ է, որն ակտիվանում է, երբ զգում է, որ առջևի անիվները կորցնում են կպչունությունը։ Համակարգը, հայտնաբերելով առջևի անիվների սահումը, իսկույն օգտագործում է վիսկոզ կալանք՝ պտտող մոմենտի փոխանցումը դեպի ետևի անիվներ ապահովելու համար։ Դա ապահովում է լրացուցիչ կպչունություն ձյունապատ ճանապարհներին կամ այլ սայթաքուն մակերևույթների վրա վարելիս։
Պատրա՞ստ եք չավարտվող արկածների և անվերջ դրայվինգի: Կատարեք գնահարցում կամ գրանցվեք թեստ-դրայվի համար:
1. MÁRKAKERESKEDÉS
2. SZEMÉLYES ADATOK
3. ÖSSZEGZÉS
1. MODELL
2. MÁRKAKERESKEDÉS
3. SZEMÉLYES ADATOK
4. ÖSSZEGZÉS
Válasszon modellt!
Válasszon márkakereskedést!
További Márkakereskedések
Mutass kevesebbet