Suzuki Հիբրիդ
Վառելիքաարդյունավետ, տնտեսող մեքենաներ


Ընտրեք ձեր հիբրիդային համակարգը:
Հիբրիդ 12V Հիբրիդ 48V

Հիբրիդը նվազեցնում է վառելիքի սպառումը

12 վոլտանոց այս հիբրիդային համակարգը կոմպակտ և թեթև բլոկ է, որը ներառում է ստարտերի ներկառուցված գեներատոր (նաև հայտնի է որպես ISG), որը գործում է և՛ որպես գեներատոր, և՛ որպես ստարտեր: ISG-ն, որը գոտիով միացած է շարժիչին, օգնում է գործի գցել շարժիչն ու արագացնել նրա աշխատանքը, նաև վերականգնիչ արգելակման (рекуперативного торможения) միջոցով էներգիա է գեներացնում, ինչը նպաստում է վառելիքի ծախսի տնտեսմանը և ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանը:

Էլեկտրական շարժիչով և բենզինային համակարգով աշխատող մեր հիբրիդն ի վիճակի է էներգա կուտակելու՝ վարորդի նստատեղի տակ տեղադրված հզոր, կոմպակտ լիթիում-իոնային մարտկոցի, ինչպես նաև ստարտերի ներկառուցված գեներատորի անջատման և միացման գործառույթի շնորհիվ: Suzuki Hybrid 12V-ի համակարգը ավանդական ստարտային շարժիչն օգտագործում է միայն առջևի սառը մեկնարկի համար, իսկ մնացած բոլոր դեպքերում ISG-ն հնարավորություն է տալիս սահուն և հանգիստ կերպով նորից գործի գցելու շարժիչը:
Արագացման ընթացքում հիբրիդի կողմից ապահովվող հզորության մեծացման պատճառով այն համարվում է այսպես կոչված փափուկ հիբրիդային համակարգ, որն իդեալական է կոմպակտ ավտոմեքենաներում օգտագործելու համար և ընդհանուր զանգվածին ավելացնում է ընդամենը 6.2 կգ:
Կինետիկ ջերմային էներգիան էլեկտրաէներգիայի վերածող վերականգնող արգելակման (регенеративному торможению) շնորհիվ, ISG-ն ավելի մեծ էներգիա է ստեղծում, քան սովորական գեներատորները: ISG բլոկն ակնթարթորեն զգում է արգելակային ոտնակի ճնշումը և լիցքավորում է ինչպես լիթիում-իոնային մարտկոցը, այնպես էլ 12 վոլտ սովորական մարտկոցը:

Հիբրիդ 12V

Համատեղելով վառելիքի տնտեսումն ու տարածքի խնայողությունը՝ 12V Slim Հիբրիդի բենզինային շարժիչը հագեցած է կոմպակտ էլեկտրական շարժիչով և բարձր արդյունավետությամբ լիթիում-իոնային մարտկոցով:


Արգելակելիս շարժիչն ինքնաբերաբար կանգ է առնում, և էլեկտրական սարքավորումները շարունակում են գործել մարտկոցներով, ինչը վառելիք է խնայում:

Գործարկման ժամանակ ներկառուցված էլեկտրական շարժիչը (ISG), որը հանդես է գալիս որպես ստարտեր, անաղմուկ ու սահուն կերպով գործի է գցում բենզինային շարժիչը:

Երբ մեքենան գործարկվում է կամ թափ է հավաքում, ISG-ն օգնում է բենզինի շարժիչին՝ նվազեցնելով վառելիքի սպառումը: Power Assist-ի շահագործումը կախված է որոշակի պայմաններից, ինչպիսիք են մարտկոցի վիճակը:

Դանդաղեցնելիս ISG-ն մեքենայի շարժման էներգիան փոխակերպում է էլեկտրական հոսանքի, որն արդյունավետ կերպով լիցքավորում է մարտկոցը:

Հիբրիդ 48V

Վառելիքի տնտեսում և տարածության խնայողության համադրություն առաջարկելով՝ Հիբրիդ 48V*-ը հագեցած է կոմպակտ հիբրիդային էլեկտրաշարժիչով և բենզինային շարժիչի բարձր արդյունավետությամբ լիթիում-իոնային մարտկոցով:


Suzuki-ի թեթև և կոմպակտ նոր հիբրիդային համակարգը բաղկացած է սկավառակի վրա հիմնված ինտեգրված ստարտափ գեներատորից (ISG) և 48 վոլտ լիթիում-իոնային մարտկոցից և 48-12 վոլտ DC/DC փոխարկիչից: ISG-ն դանդաղեցնում է մարտկոցներում պահվող հզորությունը:

Մարտկոցի լիցքավորման բարձր արդյունավետ գործընթացը թույլ է տալիս հաճախակի շարժիչի օգնություն: Խնայված էներգիայի շնորհիվ հիբրիդային համակարգը նվազագույնի է հասցնում բենզինային շարժիչի վրա էներգիայի բեռը՝ նավարկության արագությանը հասնելուց հետո:

Բենզինային շարժիչը, որը կանգ է առնում ավտոմատ Start/Stop համակարգով, վերագործարկվում է ավելի սահուն և սահուն, մինչդեռ ISG-ի երկու ոլորող մոմենտային գործառույթները (խթանման և ոլորող մոմենտի փոխհատուցում) հետագայում օգնում են դրա գործարկմանը:

BoosterJet

BoosterJet շարժիչների էներգիայի սպառումն օպտիմիզացված է: Դրանք բնութագրվում են վառելիքի ցածր սպառմամբ և առավելագույն դինամիզմով արդեն ցածր rpm-ում:

Բացահայտեք BoosterJet շարժիչը մեր ամենահայտնի մոդելներում: BoosterJet շարժիչների համար սպառման և արտանետումների թվերը տարբերվում են ըստ մոդելի: Տեղեկատվությունը տրամադրվում է միայն տեղեկատվական նպատակներով:

Suzuki Swift Sport 1.4 BoosterJet

Swift Sport-ի յուրահատուկ բնութագիրը պայմանավորված է արագացման բարձր զգայունությամբ՝ կատարելագործված ոլորման մոմենտի (крутящему моменту) 230 Նմ տուրբոմղիչով:

Վառելիքի սպառում խառը օգտագործման մեջ. WLTP ՝ 5.192 - 6.527 լ/100 կմ, NEDC՝ 4.3-5.3 լ/100 կմ, CO2՝ խառը օգտագործման մեջ. WLTP: 110.88-147.43 գ/կմ ըստ NEDC-ի` 97.55-120.91 գ/կմ:

Մենք իրավասու ենք փոփոխություններ կատարելու:

235

Պտտող մոմենտ (Nm)

127

CO2արտանետումներ (գ / կմ) *

130

Ձիաուժ (95 կՎտ)

5.6

Ծախս (լ/100կմ)*

*WLTP հաշվարկին համապատասխանող արժեքներ

Suzuki Vitara 1.4 BoosterJet

Vitara BoosterJet շարժիչը արտադրողականության և արդյունավետության օրինակ է: Հզոր չորս մխոցանի 1.4 Boosterjet-ը սպորտային է՝ վառելիքի չափավոր սպառմամբ:

Սարքավորումներ և շարժիչից կախված վառելիքի սպառում․ WLTP՝ 4.939-7.31 լ/100 կմ, NEDC՝ 4.2-5.5 լ/100 կմ, CO2՝ խառը օգտագործման մեջ. WLTP: 111.49-165.24 գ/կմ ըստ NEDC-ի` 96.36-124.53 գ/կմ:
Մենք իրավունք ենք վերապահում փոփոխություններ կատարելու:

235

Պտտող մոմենտ (Nm)

128

CO2 արտանետումներ

130

Ձիաուժ (95 կՎտ)

5.6

Ծախս (լ/100կմ)*

* WLTP հաշվարկին համապատասխան արժեքներ

Suzuki SX4 S-CROSS 1.4 BoosterJet

Դինամիկ շարժիչի և ճշգրիտ փոխհաղորդման շնորհիվ SX4 S-CROSS-ը միշտ հեշտությամբ է հաղթահարում խոչընդոտները՝ լինեն դրանք քաղաքային փողոցներ, թե անվերջանալի թվացող ճանապարհներ:
Չափսերի կրճատման սկզբունքով նախագծված տուրբոմղիչը և ուղիղ ներցայտով շարժիչն ապահովում են առավել հզորություն և պտտման մոմենտ, քան ավելի մեծ սարքավորումները, մինչդեռ վառելիքը զգալիորեն քիչ է օգտագործվում:

Սարքավորումների և շարժիչով վառելիքի սպառումը խառը օգտագործման մեջ. WLTP՝ 6.641-7.486 լ/100 կմ, NEDC՝ 5.8-6.1 լ/100 կմ: CO2-ի արտանետումները խառը օգտագործման մեջ. WLTP՝ 150-169 գ/կմ,  NEDC՝ 132-140 գ/կմ
Պատկերը նկարազարդման համար է, ենթակա է փոփոխության: Մանրամասները` suzuki.hu:

235

Պտտող մոմենտ (Nm)

127

CO2 արտանետումներ (գ / կմ) *

130

Ձիաուժ (95 կՎտ)

5.6

Ծախս (լ/100կմ)*

* WLTP հաշվարկին համապատասխան արժեքներ

AllgripAM

Allgrip լիարժեք շարժիչ, ինչի շնորհիվ ավելի սրընթաց կգնաք դեպի նորանոր արկածներ: Մեր ընկերությունը 1970 թվականից շարունակաբար բարելավում է իր շարժիչները՝ կատարելագործելով Suzuki մեքենաների հնարավորությունները:

Ավտո
Ապահովում է վառելիքի քիչ սպառում ճանապարհային միջին պայմաններում: Համակարգը լիարժեք շարժաբերների է փոխակերպվում միայն այն դեպքում, երբ սկսում է սայթաքում:

Սպորտ
Ապահովում է շրջադարձերի ավելի հաճելի անցում՝ հետևի անիվների պտտման մոմենտի մեծացման պատճառով: Արագարարի/պտտման մոմենտի բնութագրերը օպտիմալացնելով՝ շարժիչն ավելի եռանդուն է արձագանքում արագության ուժգնացման հրահանգին, իսկ վեցաստիճան ավտոմատ փոխանցման տուփն ապահովում է շարժիչի պտտման առավել բարձր հաճախականությունը:

Ձյուն
Օպտիմալ պարամետրեր ձյունածածկ, փոշոտ և սառած ճանապարհների համար: Դա Ձեզ ավելի մեծ ձգում (тяга) է տալիս, երբ արագություն եք հավաքում այդպիսի մակերևույթների վրա, և ավտոմեքենան ավելի հաստատուն է դառնում նույնիսկ սայթաքուն ճանապարհների վրա:

Կողպեք*
Կողպեքը մեքենան ազատում է ձյունից, ցեխից կամ ավազից: Համակարգն ավելի մեծ պտտող մոմենտ է փոխանցում հետևի անիվներին և այդ առաջադրանքի համար օպտիմալացնում է ESP® և այլ տեխնոլոգիաները:

* Անցնում է ձյան ռեժիմին 60 կմ/ժամ արագությամբ



AllGrip մոդելներ


Vitara Scross

AllGrip - Լիարժեք շարժաբեր` առանձին փոխանցման տուփով
Jimmy-ն հարմարվում է ցանկացած իրավիճակի: Դժվարին ճանապարհներին փոխանցման տուփը դրեք 4H ռեժիմի վրա՝ առավելագույն պտտող մոմենտի և ձգման համար: 4H ռեժիմին անցեք արտաճանապարհային հատվածներում կամ ձյունածածկ ճանապարհներին և վայելեք լիարժեք ընթացքն ավելի բարձր արագությամբ: Երբ վերադառնաք ասֆալտապատ ճանապարհ, անցեք 2H (երկկողմանի սկավառակ) ռեժիմին` ավելի սահուն, հանգիստ և վառելիք խնայող ընթացքի համար:



AllGrip Pro մոդելներ


Jimny

4WD օպտիմալ համակարգ
ALLGRIP AUTO 4WD-ը օպտիմալ համակարգ է, որը հեշտացնում է մեքենայի ամենօրյա վարումը, հատկապես սայթաքուն կամ ձնառատ ճանապարհներին: Միասկավառակ կցորդիչով կապված լիարժեք շարժաբեր համակարգը ավտոմատ կերպով բաշխում է պտտող մոմենտը հետևի անիվների վրա, երբ զգում է, որ առջևի անիվները սայթաքում են։



AllGrip Auto մոդելներ


Swift Ignis

Վարելու տեխնոլոգիա

DSBS (Սենսորային շտապ արգելակային օգնական) (GLX)*

Մեքենա վարելիս երկու սենսորները (ֆոտոխցիկ և լազերային դետեկտոր) որոշում են արդյոք կա մեքենայի առջև տրանսպորտային միջոցի կամ հետիոտնի հետ բախման վտանգ, թե ոչ: Բախման դեպքում մեքենան կարող է տարբեր կերպ արձագանքել՝ կախված իրավիճակից:

1. Ահազանգում է վարորդին ձայնային և թեթև ազդանշանով

2. Արտակարգ իրավիճակում արգելակման և բախման ռիսկի մեծացման դեպքում գործի դրեք արգելակների ուժեղացուցիչը, որպեսզի մեծացնեք արգելակման թափը

3. Բախման ավելի մեծ ռիսկի դեպքում այն ավտոմատ և հզոր կերպով գործարկում է արգելակման համակարգը։

* Ավտոմեքենայի վարման տեխնիկաները կարող են տարբեր լինել՝ կախված սարքավորման մակարդակից

Հայտնաբերում և նախազգուշացում

Հոգնեցուցիչ օրվանից հետո մեքենան Ձեզ փորձում է օգնել: Երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է մոտ 60 կմ/ժամ արագությամբ և տատանվում  է գոտու մի հատվածից մյուսը, մեքենան ձայնային ազդանշան է արձակում, իսկ վահանակի վրա թարթում է ինդիկատորի լույսը: Սա վարորդին զգուշացնում է անկանոն երթևեկության մասին, ինչը կարող է լիել վարորդի հոգնածության կամ մեկ այլ գործոնի հետևանք: 

Երթևեկության գոտուց դուրս գալու նախազգուշացում

Քանի որ տրանսպորտային միջոցն ընթանում է ավելի քան 60 կմ/ժամ  արագությամբ, երթևեկության  գոտուց դուրս գալու նախազգուշացման գործառույթի միջոցով սահմանվում է տրանսպորտային միջոցի երթուղին և ազդանշանի միջոցով վարորդին նախազգուշացնում  երթևեկության գոտուց դուրս գալու մասին մոնիտորի վրա, ինչպես նաև ղեկի վիբրացիայի միջոցով:  

Երթևեկության գոտի

60-ից 160 կմ/ժամ արագության դեպքում ավտոմեքենան  մեկ օբյեկտիվով տեսախցիկի շնորհիվ որոշում է երթևեկության գոտին: Երբ համակարգը հայտնաբերում է, որ մեքենան դուրս է եկել իր գոտուց, այն էլեկտրական  ղեկակառավարման շնորհիվ ավտոմատ կերպով օգնում է վարորդին վերադառնալ գոտի: 

Գոտում մնալու նախազգուշացում
Երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է մոտ 60 կմ/ժամ արագությամբ և տատանվում է գոտու մի հատվածից մյուսը, մեքենան ձայնային ազդանշան է արձակում, իսկ վահանակի վրա թարթում է ինդիկատորի լույսը: Սա վարորդին զգուշացնում է անկանոն երթևեկության մասին, ինչը կարող է լինել վարորդի հոգնածության կամ մեկ այլ գործոնի հետևանք:

*Վարելու տեխնիկան կարող է տարբեր լինել` կախված սարքավորումների մակարդակից:

Ճանապարհային նշանների ճանաչում*
Համակարգը վերահսկում է ճանապարհային երթևեկությունը մեկ օբյեկտիվով ֆոտոխցիկի օգնությամբ: Արագության սահմանափակման հայտնաբերման դեպքում համակարգը ցուցադրում է ազդանշանը վահանակի վրա: Վահանակի վրա կարող է ցուցադրվել մինչև երեք ազդանշան:  

 

* Վարելու տեխնիկան կարող է տարբեր լինել` կախված սարքավորումների մակարդակից:

Ճանապարհային նշանների ճանաչում*
Համակարգը վերահսկում է ճանապարհային երթևեկությունը մեկ օբյեկտիվով ֆոտոխցիկի օգնությամբ: Արագության սահմանափակման հայտնաբերման դեպքում համակարգը ցուցադրում է ազդանշանը վահանակի վրա: Վահանակի վրա կարող է ցուցադրվել մինչև երեք ազդանշան:  

 

1.

2.

3.

*Վարելու տեխնիկան կարող է տարբեր լինել` կախված սարքավորումների մակարդակից:

Ադապտիվ կրուիզ կոնտրոլ

Երբ մեկ ուրիշ տրանսպորտային միջոց շարժվում է մեքենայի ուղղությամբ, ադապտիվ կրուիզ կոնտրոլն օգտագործում է միլիմետր ալիքի երկարությամբ ռադարը` մյուս տրանսպորտային միջոցի հեռավորությունը չափելու համար և ավտոմատ կերպով պահպանում է տրանսպորտային միջոցի միջև եղած հեռավորությունը` ընտրելով երեք կարգավորումներից մեկը:

Եթե մեքենայի դիմաց այլ տրանսպորտային միջոց չկա, համակարգը պահպանում է վարորդի կողմից սահմանված արագությունը (40 կմ/ժ և ավելի):

 

* Մեկ օբյեկտիվով  տեսախցիկը և լազերային դետեկտորը միշտ չէ որ ճանաչում են ճանապարհային արգելափակումները, գոտիները և երթևեկության նշանները:  Խնդրում ենք, մի ապավինեք համակարգին և եղեք ուշադիր:  

1. Արագության պահպանում
Եթե մեքենան բավականաչափ հեռու է առջևի տրանսպորտային միջոցից, ապա Vitara-ն ընթանում է նախօրոք սահմանված կայուն արագությամբ:

* Տարբեր մոդելների մեքենաների սարքավորումները տեխնիկապես կարող են տարբերվել միմյանցից:

Հետևի ֆոտոխցիկ 

Մոնիտորը ցույց է տալիս հետևի տեսախցիկի ֆիքսած պատկերը՝ բարելավելով մեքենայի հետևի տեսանելիությունը:

 

Հետընթաց կատարելիս ուշադիր զննեք շրջակայքը:

Հետևի և դիմացի կայանման սենսորներ
Բամպերին ներկառուցված ուլտրաձայնային սենսորները հայտնաբերում են խոչընդոտները և զգուշացնում վարորդին ձայնային և վիզուալ ազդանշանների միջոցով:

Հետընթացի նախազգուշացում*


Մինչև 8 կմ/ժ արագությամբ  հետադարձ կատարելիս մեքենան օգտագործում է հետևի երկու ցուցիչները, որպեսզի կայանատեղիից դուրս գալիս կողքից եկող տրանսպորտային միջոցների վարորդներին նախազգուշացնի: Երբ հայտնաբերվում է տրանսպորտային միջոցը, վարորդը բազմաֆունկցիոնալ էկրանին կարող է տեսնել տեսողական նախազգուշացում և լսել ազդանշան: Սա վարորդին թույլ է տալիս անվտանգ կերպով մանևրել կայանման վայրերից, որտեղ տեսանելիությունը սահմանափակված է մեքենայի մեկ կամ երկու կողմերից:

 

* Մեկ օբյեկտիվով ֆոտոխցիկը և լազերային սենսորը որոշակի սահմանափակմամբ են ճանաչում ճանապարհային նշանները, երթևեկության գոտիները և լուսացույցի նշանները: Խնդրում ենք, հույսը մի դրեք համակարգի վրա և ղեկին միշտ եղեք զգոն:

*Վարելու տեխնիկան կարող է տարբեր լինել` կախված սարքավորումների մակարդակից:

Ներկայացնում ենք WLTP նոր ստանդարտները

Թեթև փոխադրամիջոցների (WLTP) փորձարկման Միջազգային ստանդարտների նոր լաբորատոր թեստերը, որոնք օգտագործվում են վառելիքի սպառումը և արտանետումները չափելու համար, մշակվել են, որպեսզի ավելի լավ համապատասխանեն ժամանակակից մեքենավարման պայմաններին, քան 1980-ականներին ներդրված գործող NEDC թեստը («Շահագործման փորձարկման նոր եվրոպական ցիկլ»):

WLTP թեստի նոր պայմանները սահմանված են ԵՄ օրենսդրությամբ և այս տարի կիրականացվեն Եվրոպայում: Նոր WLTP թեստը սպառողներին հնարավորություն է տալիս տեսնելու կոնկրետ ավտոմեքենայի շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ ճշգրիտ, ներկայացուցչական տվյալներ։

Հին (NEDC) թեստի և նոր (WLTP) մեթոդների միջև շատ տարբերություններ կան: Որոշ հիմնական տարբերություններ՝

  1. WLTP թեստն անցնում է ավելի երկար ժամանակահատվածի և ավելի խիստ պայմաններում, քան NEDC-ն է:
  2. Թեստային արագություններն ավելի մեծ են, ինչն արտացոլում է մայրուղիներում մեքենավարման ժամանակակից ոճը:
  3. Օգտագործվող ջերմաստիճանի միջակայքն ավելի ընդարձակ է:
  4. Թեստը հաշվի է առնում ավտոմեքենայի բոլոր սարքավորումները:

 

WLTP ստանդարտների ներդրում
Ահա որոշ ժամանակագրություն ավտոմեքենաների բոլոր ապրանքանիշերի համար.

Սեպտեմբերի 1, 2017 Այս օրվանից բոլոր նոր ներկայացված տրանսպորտային միջոցները պետք է փորձարկվեն WLTP պայմաններով:
Սեպտեմբերի 1, 2018 Բոլոր նոր գրանցված տրանսպորտային միջոցները պետք է փորձարկվեն WLTP պայմաններով:
2019 թվականի հունվար Գովազդվող տրանսպորտային միջոցների տվյալները պետք է թարմացվեն WLTP վառելիքի սպառման տվյալներով:

Որպեսզի ավտոմեքենաների գնորդների համար հասկանալու լինի, թե ինչպես է հին NEDC թեստով փորձարկված մեքենան համեմատվում նոր WLTP թեստով փորձարկված մեքենայի հետ, կարգավորողները բոլոր արտադրողներին խնդրել են շարունակել զեկուցել NEDC-ի արդյունքների մասին: Սա նշանակում է, որ WLTP պայմաններում արդեն վավերացված տրանսպորտային միջոցների արդյունքները վերածվում են համապատասխան NEDC արժեքի: Հետևաբար, տեղեկատվական թերթիկներում և գովազդներում վառելիքի սպառման և CO2 արտանետումների վերաբերյալ տվյալները կշարունակեն հայտնվել որպես NEDC տվյալներ:

WLTP արժեքները
Հին NEDC թեստում մենք օգտագործում էինք վառելիքի սպառման երեք արժեք և մեկ CO2 արտանետման արժեք: WLTP մեթոդով փորձարկված տրանսպորտային միջոցները կստանան հինգ վառելիքի ծախսի, մեկ CO2 արտանետման և մեկ NEDC համապատասխանող (NEDC) CO2 արտանետման արժեքներ:

Ի՞նչ է սա նշանակում Suzuki-ի մոդելների համար
Մեր մեքենաները նախագծելիս մենք չենք մոռանում ձեզ, այնպես որ երաշխավորում է, որ Դուք կստանաք գնի և որակի լավագույն հարաբերակցությունը: Մեր առաջարկած եզակի HYBRID տեխնոլոգիան կատարյալ է, քանի որ ապահովում է վառելիքի խնայողության բարձր և արտանետումների ցածր մակարդակ: Վարորդի համար նման մեքենայի ղեկին նստելն իսկական հաճույք է:

Կարևոր է հասկանալ, որ WLTP մեթոդը բացասաբար չի ազդում  տրանսպորտային միջոցների աշխատանքի, վառելիքի սպառման և արտանետումների քանակի վրա:

WLTP-ը պարզապես նոր և ավելի արդյունավետ միջոց է մեքենայի վառելիքի սպառումը և արտանետումները չափելու համար, ուստի WLTP մոդելի տվյալները տարբերվում են նույն մեքենայի համար նախկինում հրապարակված հին (NEDC) տվյալներից:

Suzuki-ի բոլոր մոդելները արտադրվելիս փորձարկվել են WLTP նոր մեթոդի համաձայն:

Կարգավորող մարմինները բոլոր մեքենա արտադրողներին թույլ են տվել շարունակել վաճառել սահմանափակ քանակությամբ տրանսպորտային միջոցներ, որոնք չեն փորձարկվել WLTP մեթոդով, նույնիսկ այն բանից հետո, երբ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ WLTP-ը: WLTP-ով փորձարկված և հին NEDC թեստով փորձարկված Suzuki-ի մոդելների միջև առանձնահատուկ տարբերություններ չկան, ուստի դրանց վառելիքի իրական սպառումը և արտանետումները մնում են նույնը՝ անկախ այն բանից, թե փորձարկման որ մեթոդն են օգտագործում:

WLTP թեստի և նախապատմության ամբողջական մանրամասները հասանելի են https://wltpfacts.eu կայքում։

ՎԻԴԵՈՆԵՐ

Բացահայտեք Suzuki տեխնոլոգիան մեր կարճ ֆիլմերի միջոցով: Տեսեք, թե ինչու են մեր հիբրիդային շարժիչներն առանձնահատուկ և ինչպիսին են BoosterJet շարժիչն ընտրելու առավելությունները:

Իմացեք, թե ինչպես են աշխատում մեր հիբրիդային մեքենաները

SUZUKI BoosterJet - Turbo շարժիչի առավելությունները

Նոր Suzuki Հիբրիդ SX4 S-Cross-ը և Vitara-ն ժամանում են։

Շարունակելու եմ կարդալ

Դոմինո այգիՈ՞վ չի հիշում հին օրերի ամենատարածված խաղերից մեկը՝ Դոմինոն: Այժմ կարող եք ստանալ որոշ խորհուրդներ, թե ինչպես կարելի է պատրաստել տան պարտեզային տարբերակը: